Զգացե՛ք անսահմանությունը։
Հարմարավետությու՞ն, պրակտիկությու՞ն, թե՞ անվտանգություն, S-CROSS-ը պատրաստ է բոլոր առումներով բավարարել Ձեր պահանջները, պատրաստ է Ձեզ հետ ճանապարհորդել: Գնումնե՞ր, աշխատա՞նք, թե՞ արկածային հանգստյան օրեր, S- CROSS-ը պատրաստ է ամեն ինչին:

Պայծառ սպիտակ

Սառը մարգարտափայլ սպիտակ

Մետաքսյա արծաթագույն մետալիկ
Տիտանե մոխրագույն մարգարտափայլ մետալիկ
Կոսմիկ սև մարգարտափայլ մետալիկ

Շագանակագույն մարգարտափայլ մետալիկ
Դինամիկ կարմիր մարգարտափայլ

Ինդիգո կապույտ մարգարտափայլ
Կյանքը միշտ էլ մեզ համար նոր մարտահրավերներ է պատրաստում, բայց S-CROSS-ի դեպքում յուրաքանչյուր պահի ընտրություն կատարելը հեշտանում է՝ դրանք վստահ դիմագրավելու համար։ Համարձակ և վստահ SUV դիզայնը, վարորդի առաջադեմ օժանդակ համակարգերը և խելացի անվտանգության համակարգերը միայն սկիզբն են։ Ընկերների, ընտանիքի և ուղեբեռի համար բավարար տարածքը, ինչպես նաև AllGrip տեխնոլոգիան թույլ են տալիս զգալ Ձեզ ճանապարհի տերը ամենուր։ Ուրեմն մի՛ անհանգստացեք սպասվելիք մարտահրավերներից։
Շնորհիվ մեծ դիմապակու և կողային բարձր տեսանելիության սրահում ստեղծվում է անսահմանության զգացողություն։ Եկեք տեսնենք, թե ինչն եք մինչ այժմ բաց թողել։
Ինչպես առջևի, այնպես էլ ետևի նստարաններին Դուք կունենաք բավարար տարախություն, որպեսզի հարմար տեղավորվեք, հանգստանաք և վայելեք ճանապարհը։
Ետևի նստատեղի թիկնակը կարող եք կարգավորել երկու դիրքով, որպեսզի ավելացնեք հարմարավետությունը կամ առավելագույնի հասցնեք ուղեբեռի տարողությունը (հասանելի է GL+ և GLX համալրման մակարդակներում)։
Սենսորային տեղեկատվական-ժամանցային համակարգը կապում է Ձեզ Ձեր մեքենայի հետ, քանի որ էկրանին ցուցադրվում են վառելիքի ծախսը, անցանելի տարածությունը, հիբրիդային էներգիայի հոսքը, այլ նախազգուշացումներ, ինչպես նաև՝ ետեւի և 360 աստիճանի տեսախցիկների պատկերը։ GL և GL+ համալրման մակարդակներում առկա է 7 դյույմանոց WVGA էկրան, մինչդեռ GLX-ում ներառված է 9 դյույմանոց HD էկրան և ներկառուցված նավիգացիոն համակարգ, որն ունի անգամ ձայնային հրամանների աջակցման հնարավորություն։
Լինում են օրեր, երբ ցանկանում եք բացահայտել նոր ճանապարհներ։ Ընտրած կյանքի ուղին անձնական և սուբյեկտիվ որոշում է։ S-CROSS-ը Ձեզ օգնում է նաև այն օրերին, երբ պարզապես ցանկանում եք տեղափոխվել սովորական սահմաններից դուրս։
Չորս հեշտ ռեժիմների շնորհիվ Դուք կարող եք ընտրել 4WD այն պարամետրը, որոնք լավագույնս համապատասխանում են ճանապարհային պայմաններին։ Պարզապես ընտրեք և վարեք վստահորեն, իսկ AllGrip Select-ը կկատարի իր աշխատանքը։
Ապահովում է ցածր վառելիքի սպառում սովորական ճանապարհային պայմաններում։ Համակարգը միացնում է քառանիվ քարշակը միայն այն դեպքում, երբ նկատում է անվադողի սահք։
Տալիս է ավելի կտրուկ շրջադարձերի հնարավորություն, քանի որ պտտող մոմենտը ավելի շատ փոխանցվում է հետևի անիվներին։ Շարժիչը նույնպես ավելի արագ է արձագանքում սնուցման հրահանգներին։
Օպտիմալ է ձնառատ, փոշոտ և սահող ճանապարհների համար՝ ապահովելով ավելի մեծ անցանելիություն։
Այս ռեժիմը թույլ է տալիս դուրս գալ ձյան, ցեխի կամ ավազի մեջ խրված վիճակից՝ պտտող մոմենտը առավելագույնս փոխանցելով հետևի անիվներին։ 60 կմ/ժ բարձր արագության դեպքում S-CROSS-ը ավտոմատ կերպով փոխակերպվում է Snow ռեժիմի։

Բացի այն, որ S-CROSS-ը Ձեզ կտանի ցանկացած վայր, Դուք կարող եք ապավինել Suzuki-ի անվտանգության համակարգերին, որոնք միշտ հսկման ռեժիմում են։ Առաջադեմ ակտիվ անվտանգության համակարգերի և նորագույն սենսորների ու թվային տեխնոլոգիաների համադրությունը ապահովում է հարմարավետ և հանգիստ ճանապարհորդություն S-CROSS-ով:

Զգույշ վարորդը միշտ պահում է աչքը ճանապարհի վրա և կենտրոնանում շրջապատի վրա։ Բազմաթիվ տեսախցիկների ու սենսորների շնորհիվ S-CROSS-ը հեշտացնում է Ձեր գործողությունը՝ օգնելով վերահսկել ամեն ինչ։
360 աստիճանի տեսանելիությունն ուժեղացնում է անվտանգության և հարմարավետության մակարդակը։ Չորս տեսախցիկները (առջի, ետևի ու երկու կողային) ապահովում են տարբեր դիտանկյուններ, ներառյալ 3D տեսքը։ Հասանելի է 9 դյույմանոց սենսորային տեղեկատվական-ժամանցային համակարգով, որը GLX համալրման մակարդակի ստանդարտ մասն է։ Սակայն հիշեք, որ 360 աստիճանի տեսախցիկն ունի սահմանափակումներ և չի փոխարինում անվտանգ վարելու կանոններին։ Մի ապավինեք միայն համակարգին, միշտ վարեք զգուշությամբ։
Ծանոթացեք նոր Suzuki S-CROSS-ի մեր պատկերասրահին։